29.11.2014|
23:24
Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է: Օրվա խոհրդի վերաբերյալ տարբեր են գնահատականները, մոտեցումները: Հին սերնդի մարդիկ երանությամբ են հիշում այս օրը՝ «հավասար աղքատների» մոդելի մեջ գտնելով արդարության, պետության հոգածության ինչ-որ էլեմենտներ, երիտասարդները լսել անգամ չեն ուզում՝ համարելով, որ նույնիսկ այսօրվա սպառողական միջավայրն ու հոգեբանությունը զարգացման, հնարավորություններն իրացնելու ավելի մեծ հեռանկար են ընձեռում: